Երեւանում մեկնարկել է հայ-լեհական գործարար-ֆորումը, որին մասնակցում են երկու երկրների մի շարք պաշտոնատար անձինք եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ֆորումի անցկացումը համընկել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլալ Կոմորովսկիի` Հայաստան կատարած այցելության հետ, ով ողջ օրվա ընթացքում անցկացրել է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:

Ֆորումի բացմանը Հայաստանի եւ Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարներ Արա Պետրոսյանն ու Մաչեյ Կալիսկին ներկայացրել են երկու երկրների ներդրումային հնարավորությունները:

Պետրոսյանը նշեց մեծ, սակայն ոչ լիարժեք կյանքի կոչված, երկու կողմերի գործարար կապերի ներուժի առկայությունը: Նշենք, որ 2010 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 32,5 մլն դոլար  (2009 թվականի ցուցանիշից 5 տոկոսով պակաս) կամ Հայաստանի ապրանքաշրջանառության 0,7 տոկոսը:

Ֆորումի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: