ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի դեմ կարող են քաղաքացիական հայց ներկայացնել: Սպասուհի Դիալոն, ում բռնաբարության մեջ մեղադրվում է ԱՄՀ նախկին ղեկավարը, մտադիր է գնալ նման քայլի, եթե նրա դեմ քրեական գործը չմտնի դատարան: Սպասուհու փաստաբանը հայտարարել է, որ փոխհատուցման վերաբերյալ հայցը քաղաքացիական դատարան կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետներ չի հայտնել:

Նախօրեին կայացած ասուլիսում տուժածը հայտարարել է, որ ոչ մի կնոջ նման ճակատագիր չի ցանկանում` սկզբում բռնության ենթարկվել, իսկ  հետո կասկածվել ստի մեջ: