Թունիսի նախկին նախագահ Զինա էլ Աբիդինա Բեն Ալին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման կոռուպցիայի եւ անշարժ գույքի խարդախության մեջ:

Նույնքան ժամկետով ազատազրկման է դատապարտվել նաեւ նախկին նախագահի փեսա Սաքր Ալ-Մատերին: Դրանից բացի` դատարանը նրա դուստր Բեն ալի Նիսրին դատապարտել է 8 տարվա ազատազրկման եւ պարտավորեցրել է վճարել 50մլն դինար տուգանք:

Այժմ Բեն Ալին եւ նրա կինը գտնվում են Սաուդյան Արաբիայում, որտեղ նա մեկնել է 2011թ հունվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: