Ռուսական «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանից անցանկալի արտագաղթի պատճառ է դառնում։ Հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը։

Նա հայտնեց, որ ծրագրի մեկնարկիցի վեր՝ 2007 թվականից մինչեւ 2011 թվականի հունիս, Հայաստանը լքել է 780 ընտանք կամ 1897 մարդ։

Եգանյանի խոսքով, Հայաստանից հեռանալ եւ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացող մարդկանց հիմնական հոսքը բաժին է հասել վերջին 8 ամիսներին՝ 18 հազար 827 մարդ։ Ծրագրի գրասենյակ ընդհանուր առմամբ դիմել է 29 հազար 500 մարդ։

Վերաբնակեցվածի կարգավիճակ է ստացել 997  մարդ։

Եգանյանը հիշեցրեց, որ այդ հարցն անհանգստացնում է Հայաստանի կառավարությանը։ Մտավորականության հետ հուլիսի 22-ին Օշականում կայացած հանդիպման ժամանակ այս ծրագրի շուրջ իր անհանգստությունն էր հայտնել նաեւ երկրի վարչապետը։

Նշենք, որ Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցներին այդ երկրում կամովի վերաբնակվելու համար աջակցություն ցուցաբերելու պետական ծրագիրը Ռուսաստանի նախագահի կողմից ընդունվել էր 2006 թվականի հունիսի 28-ին։ Ծրագիրն ուղղված է ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի սահմաննրից դուրս հայտնված մարդկանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Ռուսաստան։