Կհրապարակվեն ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի գաղտնի ցուցմունքները, որոնք նա տվել է դատական կոլեգիային «ուոթերգեյթյան սկանդալի» գործով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նման որոշում է կայացրել դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը` քննարկելով պատմաբան Սթենլի Կատլերի հայցը:  Նա հայտարարել է, որ  փաստաթղթերի պատմական նշանակությունը գերազանցում է գաղտնիության պահպանության անհրաժեշտությունը: Սակայն, ըստ ВВС-ի,  ներկայիս իշխանություններն այդ որոշումը բողոքարկելու հնարավորություն ունեն, ուստի նախկին նախագահի 297 էջանոց ցուցմունքները միանգամից չեն հրապարկվի:

Ռիչարդ Նիքսոնը ցուցմունքներ է տվել 1975թ. հունիսի 23-ին եւ 24-ին, իր հրաժարականից 10  ամիս անց:

Հանրապետական Նիքսոնի հարկադրական հրաժարականը պամանավորված էր   Վաշինգոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում տեղակայված Դեմոկրատական կուսակացության նախընտրական  շտաբում անհայտ անձանց կողմից գաղտնալսման սարքերի տեղադրման փորձի հանգամանքների քողարկմանը նրա մասնակցությամբ: