Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը կկայանա ոչ թե Կահիեի կենտրոնում, ինչպես նախապես ծրագրվել էր, այլ արվարձանում գտնվող ոստիկանական ակադեմիայի տարածքում:
Ինչպես հաղորդում է ВВС-ին, իշխանությունները նման որոշում կայացրել են անվտանգության նկատառումներով:Եգիպտական MENA գործակալությունը հաղորդում է, որ դատալսումների վայրում արդեն նախատեսվել է հատուկ «վանդակ»` ամբաստանյալների համար: Դատաքննությունը տեսանկարահանելու իրավունք կստանա միայն Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, մնացած հետուստընկերությունները կարող են օգտվել տեսանյութերից:
Եգիպտոսի արդարադատության նախարարի խոսքով, եթե Մուբարաքը մեղավոր ճանաչվի, նրան մահապատիժ կսպառնա:Հիշեցնենք, որ բացի նախկին նախագահից, դատարանի առջեւ կկանգնեն նրա երկու որդիները, Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին, եւս 6 պաշտոնյա:Դատական նիստը կկայանա օգոստոսի 3-ին:




























