Քաբուլում Պակիստանի դեսպանը կանչվել է ի նշան Աֆղանստանի տարածքին պակիստանյան ուժերի հարվածների դեմ բողոքի, հայտնել է Աֆղանստանի ԱԳՆ-ը, հայտնում է Reuters-ը։
Աֆղանստանի օդային տարածք ներխուժած պակիստանյան ինքնաթիռների ավիահարվածների հետեւանքով զոհվել է 36 մարդ։ Պակիստանը հերքում է, որ հարվածներ է հասցրել։
Իսլամաբադը պնդում է, որ գրոհայիններն ահաբեկչություններ են իրականացնում Պակիստանի տարածքում՝ անօրինական կերպով հատելով նրա արեւմտյան սահմանը Աֆղանստանի հետ։ Թալիբների իշխանությունը հայտարարում է, որ իրենք վերահսկում են հարձակումները անցյալ օգոստոսին իշխանության գալուց հետո:
Աֆղանստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Քաբուլում Պակիստանի դեսպանը կանչվել է Խոստ եւ Կունար նահանգներում տեղի ունեցած վերջին հարձակումների կապակցությամբ, որտեղ նրան դիվանագիտական դեմարշ են փոխանցել՝ Իսլամաբադի համար։
Հայտարարության մեջ չի նշվում հարվածների բնույթը, սակայն Խոստում թալիբների տեղական առաջնորդ Մալավի Մոհամմադ Ռաես Հելալը հայտնել է, որ երկու շրջաններ ռմբակոծվել են պակիստանյան ուղղաթիռների կողմից, ինչի հետեւանքով զոհվել է 36 մարդ:
Պակիստանի դեսպանության ներկայացուցիչը հերքել է, որ օդային հարվածներ են եղել եւ հայտնել է, որ դեսպանը եւ թալիբները քննարկում են սահմանային հարցերը:
Զոհերի թվի պաշտոնական հաստատում չի եղել։



























