Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն շաբաթ առաջարկել է պարտադիր քիմիական կաստրացիա սահմանել բռնաբարության մեղադրանքով դատապարվածների համար: Այս մասին տեղեկացրել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չիկլայո քաղաքում առեւանգված երեքամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության սարսափազդու դեպքից հետո, որը ցնցել է ողջ երկիրը, հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոն հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է կտրուկ միջոցների սահմանումը, որոնցից է պարտադիր քիմիական կաստրացիան՝ անչափահասների, դեռահասների եւ կանանց բռնաբարության համար, ինչպես դա արդեն արվում է աշխարհի այլ երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահը Կոնգրեսին կոչ է արել առաջկցել կառավարության նախաձեռնությանը երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու համար:
Չորեքշաբթի Պերուի ոստիկանությունը ձերբակալել էր տղամարդուն, որն առեւանգել էր երեքամյա աղջնակին եւ մեկ օր նրան իր տանն է պահել: Առեւանգումից բացի, նրան մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության համար: Հանցագործությունը լայն արձագանք է ստացել երկրում: Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Չիկլայո քաղաքում տեղի բնակիչներն այրել են ձերբակալված տղամարդու տունը:




























