Իր մահից մի քանի շաբաթ առաջ երգչուհի Էմի Ուայնհաուսը ցանկացել է երեխա որդեգրել: Նման ցնցող հայտարարությամբ է եկել հանդես բրիտանական Mirror թերթը: Լրագրողներին հաջողվել է հայտնաբերել եւ զրուցել այն աղջկա հետ, ում այդպես էլ չհաջողվեց դառնալ վաղամեռիկ երգչուհու դուստրը:
Ուայնհաուսը ցանկանում էր որդեգրել 10-ամյա Դաննիկու Ավգուստինին, ով ծագումով Կարիբյան ավազանի կղզիներից մեկում տեղակայված Սանտա Լյուսի բնակավայրից է:
Էմին արդեն փաստաբաններ էր վարձել Դաննիկիի որդեգրումն օրինականացնելու համար: Աղքատ ընտանիքից սերող աղջկա հետ երգչուհին ծանոթացել էր մի քանի տարի առաջ Սանտա-Լյուսիում հանգստանալու ժամանակ:
Աղջիկը լրագրողներին հայտնել է. «Էմին արդեն իմ մայրիկն էր: Նա ինձ դուստր էր անվանում, իսկ ես նրան` մայրիկ: Նա զարմանալի անձնավորություն էր: Նրա մահը դարձավ իմ կյանքի ամենաողբերգական իրադարձությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 27-ամյա Էմի Ուայնհաուսին դին հայտնաբերվել էր հուլիսի 23-ին, հյուսիսային Լոնդոնում գտնվող նրա բնակարանում: Բժիշկները կարծում են, որ որ երգչուհին կարող էր մահանալ «սպիտակ տենդի» նոպայի հետեւանքով:




























