ԱՄՆ զինված ուժերն ակնկալում են մոտ օրերս սկսել ուկրաինացիներին հաուբիցային հրետանու հետ վարվել սովորեցնել, հայտնել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին՝ ներառյալ ծանր հրետանին:

Մինչ այժմ Միացյալ Նահանգները նոր փաթեթի շրջանակներում չորս զենք է ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ հաուբիցների հետ վարվելու վարժանքները Ուկրաինայի սահմաններից դուրս տեղի կունենան:

Միացյալ Նահանգները նախատեսում է ուսուցանել ուկրաինացի հրահանգիչներին, թե ինչպես օգտագործել որոշ նոր զինատեսակներ, ինչպիսիք են հաուբիցները եւ ռադարները, այնուհետեւ հրահանգիչները Ուկրաինայի ներսում գտնվող իրենց գործընկերներին կսովորեցնեն: