Թուրքիան դեռեւս դիտարկում է Եվրամիությանն անդամակցելու իր ռազմավարական նպատակը եւ ակնկալում է կոնկրետ քայլեր ԵՄ-ին իր լիիրավ անդամակցության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տարբեր երկրների դեսպանների հետ իֆթարի (հավաքական ճաշ) ժամանակ ունեցած իր ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի համատեքստում վերջին իրադարձությունները «հստակ ցույց տվեցին Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ում»։ «Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար մնում է ռազմավարական նպատակ։ Պատերազմի բացասական հետեւանքները համաշխարհային մասշտաբով ցույց տվեցին Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում։ Ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ եւ բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված լիիրավ անդամակցության մեր հեռանկարի վրա»,- ասել է Էրդողանը: