ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ մյուս դաշնակիցները քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, հայտնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհրդակցություններ է անցկացրել դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ Ուկրաինայի վերջին զարգացումների վերաբերյալ, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։
Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ասել է, որ դաշնակիցները քննարկել են ինչպես պատերազմից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե նա ՆԱՏՕ-ի եւ նրա պաշտպանության ավտոմատ մեխանիզմի մաս չէ, որը հայտնի է որպես հոդված 5:
Երաշխիքներն ավելի շատ նման են պաշտպանական դրույթի, որը Եվրամիությունը ներկայումս ունի իր անդամների մեջ, այլ ոչ թե 5-րդ հոդվածի նման պաշտպանական մեխանիզմի, որը նախատեսում է ավտոմատ ռազմական աջակցություն, եթե դաշինքի անդամի վրա հարձակվեն, ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
Պաշտոնյայի խոսքով՝ դաշնակիցները քննարկել են նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող եւ G7-ի կազմում չընդգրկված երկրներին համոզելու անհրաժեշտությունը «Ուկրաինայում պատերազմին վերաբերվել որպես համաշխարհային խաղաղությանը, այլ ոչ միայն Եվրոպային կամ Արեւմուտքին առնչվող հարցի»:





























