ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում՝ խաղաղության հրատապ անհրաժեշտությունը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Գուտերեշը ցանկանում է «քննարկել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հրատապ քայլերը եւ բազմակողմանիության ապագան՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի վրա»,- ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

Դյուժարիկի խոսքով՝ առանձին նամակներ են փոխանցվել ռուսական եւ ուկրաինական ներկայացուցչություններին։ Մամուլի քարտուղարը նշել է, որ Գուտերեշը սպասում է հանդիպման խնդրանքին Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների պատասխաններին։

Դյուժարիկն ասել է, որ կուղեկցի գլխավոր քարտուղարին, եթե նա մեկնի, սակայն չի կարող հստակեցնել, թե էլ ով կուղեկցի նրան։