Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) քաղաքացիություն է ստացել, հայտնում է Forbes-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Այսպիսով, Դուրովը միաժամանակ չորս երկրների՝ Ռուսաստանի, Կարիբյան կղզիներում գտնվող Սենթ Քիթս եւ Նեւիս պետության, Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է։

Telegram-ին մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ Դուրովը ԱՄԷ-ի քաղաքացիությունը 2021թ․ փետրվարին է ստացել։ Ճանապարհորդության եւ գործնական ուղեւորությունների համար Դուրովն օգտագործում է ԱՄԷ-ի եւ Ֆրանսիայի անձնագրերը, իսկ «Սենթ Քիթս եւ Նեւիսի փաստաթուղթը տեղին էր միայն Ռուսաստանից Դուրովի արտագաղթից հետո առաջին տարիներին», - հավելել է նա։ «Պավելը չի ճանապարհորդում Ռուսաստան եւ ութ տարի ոչ մի ակտիվ չունի այս երկրում։ Telegram-ը Ռուսաստանում գրասենյակներ կամ աշխատակիցներ չունի, իսկ Ռուսաստանից օգտատերերի թիվը չի գերազանցում 8 տոկոսը»,- ասել է Telegram-ին մոտ կանգնած աղբյուրը։ Նա հավելել է, որ Դուրովի ռուսական անձնագրի ժամկետը «արդեն լրացել է»։