Կան այնպիսի գործարարներ, որոնք զարմանալիորեն առաջնորդվում են հետեւյալ կարգախոսով. վատն է այն արտադրողը, ով չի երազում ներմուծող դառնալ: Եվ ահա մամուլում հայտնաբերում ենք մի զարմանալի տեղեկություն. Վաստակավոր թռչնաբույծ Խաչիկ Մանուկյանը, անտեսելով օրենսդրության պահանջները, Թուրքիայից ներկրել է մեծ քանակությամբ հավի ճուտ, որի առաջին խմբաքանակը սննդի անվտանգության ծառայությունը բռնագրավել էր:
Սակայն ամենազարմանալին այն է, որ օրենսդրական «թեթեւակի» փոփոխություններ արվեցին, ու թուրքական աղբի հաջորդ խմբաքանակն արդեն առանց խոչընդոտների ներկրվեց:
Ուղղակի ապշեցուցիչ է` ինչպես հանուն մեկ օլիգարխի շահերի, կարող է ոտնատակ արվել եւ օրինականությունը, եւ սկզբունքայնությունը, եւ երկրի ու սպառողի շահը:



























