Հայաստանում 2011թ. հունիսին` նախորդ տարվա հունիսի համեմատությամբ, գնաճը կազմելու է 8,5 տոկոս: Այդ մասին ասվում է Հայաստանում 2011թ. հունվար-հունիս ամիսների սպառողական գների սպառողական գների ինդեքսի հաշվետության մեջ, որ պատրաստել է հանրապետության ազգային վիճակագրական վարչությունը:

Հունիսին մայիսի համեմատ դեֆլյացիա է եղել 1,4 տոկոսի սահմաններում: 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ գնաճը կազմել է 3,5: Հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի գները նվազել են 3,4 տոկոսով, ալկոհոլի եւ ծխախոտի գները` աճել են` 0,1 կետով, հագուստի եւ կոշիկի գներն աճել են 0,6 կետով, բուժսպասարկումն ու դեղամիջոցները` 1,2 կետով: Կոմունալ սպասարկման գները մնացել են անփոփոխ:

Հացամթերքի գները նվազել են 0,2 տոկոսով, կաթնամթերքինը` 0,4, մսամթերքինը` աճել են 2,3 տոկոսով: Բանջարեղենի գները նվազել են 25,6 տոկոսով, մրգերի գները աճել են 4,6 տոկոսով: Շաքարի գինն աճել է 0,3 տոկոսով:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ազգային վիճծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ 1997-2009 թվականների օգոստոսին Հայաստանում դեֆլյացիա է արձանագրվել:

«Բացառություն է կազմել 2010 թվականը 2010 թվականը, երբ սպառողական գների աճ է արձանագրվել օգոստոսին»,- հավելել է նա` նշելով, որ 2010-ի օգոստոսին գնաճը կազմել է 1,7 տոկոս: