Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում այսօր` օգոստոսի 2-ին, առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զինվորական կոմիսարիատում ռումբ է տեղադրված: Շենքի բոլոր աշխատակիցները տարհանվել էին եւ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ աշխատանքներն արդեն ավարտվել են եւ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:




























