Բրիտանացի դերասան Հյու Լորին, ով հայտնի է դարձել «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալում կատարած դերով, կարող է ավարտել իր դերասանական կարիերան եւ լիովին նվիրել իրեն երաժշտությանը, հաղորդում է «Պրավդա.ru»-ն:

Հյու Լորին 51 տարեկան է: Կինոն թողնելու միտքը նրան հանգիստ չի տալիս այն ժամանակից, երբ թողարկել է իր դեբյուտային Let them talk ալբոմը եւ համերգների շարք է տվել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: