Ռուսական գազի գլխավոր ներկրող գերմանական Uniper ընկերությունը ասել է, որ ապագա մատակարարումների դիմաց հնարավոր է վճարել առանց Եվրամիության պատժամիջոցները խախտելու՝ չնայած Մոսկվան պահանջում է վճարել ռուբլով, հաղորդում է Reuters-ը:
Գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը մեծ գլխացավանք է դարձել եվրոպացի հաճախորդների համար, հիմնականում՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ գործող պատժամիջոցները խախտելու պոտենցիալ հնարավորության պատճառով:
«Մեր նախնական եւ, հետեւաբար, դեռեւս ոչ պարտադիր ուժ ունեցող գնահատականը, մենք շարունակում ենք կարծել, որ վճարումների համապատասխան ապագա մշակումը հնարավոր է», - ասվում է Uniper-ի հայտարարության մեջ:
Uniper-ում հայտարարել են, որ գերմանական կոմունալ ընկերությունը պետք է գործի պատժամիջոցների մասին օրենքին համապատասխան եւ այդ հարցում սերտ կապի մեջ է Գերմանիայի կառավարության հետ:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ ընկերությունները կարող են շրջանցել Ռուսաստանի՝ ռուբլով վճարելու պահանջը՝ չխախտելով պատժամիջոցները:
Անցյալ ամիս Uniper-ը հայտարարել էր, որ որեւէ նոր ներդրում չի կատարի Ռուսաստանում կամ երկիր բնական գազ մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագրեր չի կնքի, բայց կշարունակի կատարել իր պարտավորությունները գոյություն ունեցող պայմանագրերով:




























