Իսպանիայի կառավարությունը մտադիր է միապետության թափանցիկության բարձրացմանն ուղղված որոշում ընդունել, որը դեռ չի վերականգնվել թագավոր Ֆելիպե VI հոր՝ Խուան Կառլոսի հետ կապված սկանդալներից հետո։ Այս քայլն արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Ֆելիպեն առաջին անգամ հրապարակեց 2.6 միլիոն եվրոյի իր անձնական ակտիվները, հաղորդում է AP-ն:

Կառավարությունը հայտարարել է, որ հրամանագիրը, որը պետք է հաստատվի կառավարության ամենշաբաթյա նիստին, «կբարձրացնի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, արդյունավետությունը եւ օրինակելիությունը թագավորական արքունիքում»:

Վերջին տարիներին Իսպանիայի թագավորական ընտանիքն արատավորվել է նախկին թագավոր Խուան Կառլոսի հետ կապված ֆինանսական հանցագործությունների մեղադրանքներով: Ամենավերջին սկանդալը կապված էր միլիոնավոր դոլարների օտարերկրյա հաշիվների հետաքննության հետ, որի արդյունքում Խուան Կառլոսը 2020-ին Իսպանիայից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնեց:

Պալատում հայտարարել են, որ Ֆելիպե թագավորի ունեցվածքի աննախադեպ բացահայտումն արդիականացմանն ուղղված ավելի լայն ծրագրի մաս է, որի նպատակը միապետությունն «իր քաղաքացիների հարգանքին եւ վստահությանն» արժանի դարձնելն է:

Թագավորի կարողությունը բաղկացած է խնայողություններից, չեկային հաշիվներից եւ մոտ 2.3 միլիոն եվրո արժողությամբ արժեթղթերից։ Մնացածն արվեստի գործեր, հնաոճ իրեր եւ զարդեր են։

Պալատական պաշտոնյայի խոսքով՝ թագավորը ոչ անշարժ գույք, ոչ ֆինանսական գործարքներ արտերկրում չունի։