ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձանաժողովը օգնություն չի նախատեսում Ադրբեջանին:

Այս առնչությամբ, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի, որոշումը, հատկացումների երկարատեւ գործընթացի սկիզբն է միայն:

«Ենթահանձնաժոողվի որոշման մեջ նշվել են խիստ սահմանափակ թվով երկրներին տրամադրվելիք գումարների չափերը, այդ թվում,  Հայաստանին հատկացվելիք գումարի չափը` 40 մլն ԱՄՆ դոլար:

Միաժամանակ մեծ թվով այլ երկրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը չի նշվել` թողնելով այդ հարցի որոշումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետագա քննարկումներին: Եթե Ադրբեջանի մասով ենթահանձնաժողովը ոչինչ չի հիշատակում, ապա, Լեռնային Ղարաբաղի մասով ենթհանձնաժողովը վերահաստատել է, որ այն «ակնկալում է, որ տրամադրվող ֆոնդերը կբավարարեն ԼՂ հակամարտության տուժածների մարդասիրական կարիքները, արդեն իսկ ցուցաբերված ծրագրային կարողությունների շրջանակներում»,- նշել է Տ. Բալայանը:

Ըստ նրա, փաստորեն, ենթահանձնաժողովը արդեն հստակորեն արտահայտել է իր որոշումը Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ, պարզապես դեռեւս չի կոնկրետացրել օգնության գումարի չափը: