Ոսկու ֆյուչերսների գներն օգոստոսի 2-ին հասել են ռեկորդային մակարդակի: Համաշխարհային տնտեսական աճի դանդաղելու, նաեւ պարտքային ճգնաժամի հետ կապված, Եվրոպայում նպաստել են այդ «ակտիվ-ապաստարանի» նկատմամբ  ներդրողների պահանջարկի մեծացմանը, հաղորդում է «Փրայմ-ՏԱՍՍ»-ը:

Դեֆոլտից խուսափելուն ուղղված ԱՄՆ իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները, պարզվում է, բավարար չեն, որպեսզի թուլանա ոսկու նկատմամբ պահանջարկը: Ներդրողները դեռեւս մտահոգություն ուննե, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր բարձր ներդրումային վարկանիշը, այն դեպքում, երբ տնտեսական աճը դանդաղում է փաստացի բոլոր զարգացած երկրներում: