Նորվեգիայի ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչության հեղինակ Անդերս Բրեյվիկը միայնակ է գործել: Սակայն, ըստ ոստիկանության, կասկածյալների որոնումը շարունակվում է վիրտուալ տարածքում:
Բրեյվիկի փաստաբանը, միեւնույն ժամանակ հաղորդել է, որ իր պաշտպանյալը պահանջներ է ներկայացրել բժշկական փորձաքննությանը:
«Նորվեգական հրաձիգը» հայտարարել է, որ իրեն պետք է հետազոտեն ոչ միայն նորվեգացի, այլեւ ճապոնացի մասնագետները: Վերջիններս, ըստ Բրեյվիկի, ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում պատիվն ու արժանապատվությունը, հաղորդում է «Վեստին»:
Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին: Նախ պայթյուն էր որոտացել Օսլոյի կենտրոնում, կառավարական շենքերի համալիրի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը դեսահասների էր գնդակահարել կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության ճամբարում Ուտոյա կղզում: Ողբերգությանը զոհ էր գնացել 76 մարդ:
Ահաբեկիչը 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկն է, ով դատարանում հայտարարել էր, թե ցանկացել է փրկել Նորվեգիան:




























