Ռուսաստանը կնախապատրաստվի G20-ի գագաթաժողովին, սակայն մասնակցության եղանակների մասին խոսել դեռ վաղ է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-մ։

Նա հիշեցրել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։

«Շատ, շատ դրական զրույց: Պուտինը հաջողություն է մաղթել G-20-ում Ինդոնեզիայի նախագահությանը եւ վստահեցրել է, որ Ռուսաստանը եւս կանի հնարավոր եւ անհրաժեշտ ամեն ինչ՝ այս հաջող նախագահությանը նպաստելու համար: Եւ Ռուսաստանը եւս կնախապատրաստվի այդ գագաթնաժողովին։ Դեռ վաղ է խոսել մեր մասնակցության ինչ-որ այլ եղանակների մասին։ Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով G20-ի գագաթաժողովին Պուտինի հրավերի մասին հարցին։

Պեսկովին նաեւ հարցրել են՝ կայցելի արդյոք Պուտինն Ինդոնեզիա G20-ի գագաթնաժողովին, թե՞ կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Ոչ, այդպիսի որոշումներ չկան։ Նախագահն իսկապես շնորհակալություն է հայտնել պարոն Վիդոդոյին գագաթաժողովին մասնակցության սիրալիր հրավերի համար, եւ Ռուսաստանը կնախապատրաստվի այդ գագաթնաժողովին եւ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ինդոնեզիայի նախագահությունը հաջող լինի»,- պարզաբանել է Պեսկովը։