Մշակույթի, գիտության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը բաց նամակ է ուղղել երկրի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կոչ անելով նրան ծանր սպառազինում չմատակարարել Ուկրաինային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է առիթ ունենա ռազմական գործողություններ իրականացնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում, dpa-ի փոխանցմամբ՝ ասվում է նամակում:
Պարբերականի տիրապետության տակ հայտնված փաստաթղթի հեղինակները, ի տարբերություն կանցլերի դիրքորշումը քննադատողների, աջակցություն են հայտնել Շոլցին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է անել ամեն հնարավորը՝ խուսափելու համար ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ անմիջական ռազմական բախումից:
«Հուսով ենք, որ չեք մոռանա ձեր նախնական դիրքորոշումը եւ այլեւս անմիջականորեն կամ անուղղակիորեն ծանր զենք չեք ուղարկի Ուկրաինային: Ընդհակառակը, կոչ ենք անում անել ամեն հնարավորը՝ շուտափույթ հասնելու հրադադարի եւ փոխզիջման, որը կարող են ընդունել երկու կողմերը»,- ասվում է նամակում:
Նամակի հեղինակները կարծում են, որ Պուտինն Ուկրաինայի դեմ հարձակում է սկսել՝ խախտելով միջազգային իրավունքը: Սակայն դա չի արդարացնում «այդ պատերազմի՝ միջուկային հակամարտության վերածվելու» վտանգը: Ըստ հեղինակների՝ մեծ քանակով ծանր սպառազինման մատակարարումը կարող է Գերմանիային հակամարտության կողմ դարձնել: Այդ դեպքում ռուսական հարվածը «կարող է օգնության անհրաժեշտություն հրահրել՝ ըստ ՆԱՏՕ-ի կանոնակարգի, եւ հետեւաբար՝ համաշխարհային պատերազմի անմիջական վտանգ»:
Նախօրեին բունդեսթագը ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Ուկրաինային ծանր զենքի մատակարարումները: Բանաձեւն ընդունվել է պատգամավորների 586 կողմ եւ 100 դեմ ձայնով:




























