Մենք փորձել ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները, կշարունակենք նույն ռեժիմով, շատ ցավալի է, որ այդպիսի անհասկանալի հայտարարություններ են տարածվում, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին, ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան չի միջամտում Վրաստանի ինքնիշխան քաղաքականությանը։ «Դուք անկախ պետություն եք եւ միշտ եղել եք Ուկրաինայի բարեկամը, բայց ձեր քաղաքականությունն ու հայտարարությունները վրաց ժողովուրդը կգնահատի ընտրություններում, սա է իմ ջերմ ողջույնը»,- հայտարարել էր նա:
Ինչպես նշել է Իլյա Դարչիաշվիլին, Վրաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ այս դժվարին ժամանակահատվածում բարեկամ Ուկրաինային առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։
«Այս գործընթացը, անշուշտ, կշարունակվի նույն ոգով։ Ցավոք, այսպիսի հայտարարությունները մեծ վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին։ Հուսով եմ, այլեւս նման հայտարարություններ չեն լինի, եւ դա չի բարդացնի երկկողմ հարաբերությունները։ Մենք զարգացրել ենք եւ փորձում ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները, շարունակելու ենք նույն ռեժիմով: Ափսոս, որ այդպիսի անհասկանալի հայտարարություններ են տարածվում, որոնք միայն վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին»,- ասել է Դարչիաշվիլին։




























