Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել երկրի նոր արտգործնախարարի նշանակման մասին: Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ժապարովը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում է նշանակել Ժեենբեկ Կուլուբաեւին:
Ապրիլի 22-ին երկրի նախագահը պաշտոնից հեռացրել էր ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւին, որն արտաքին քաղաքականության գերատեսչությունը ղեկավարում էր 2020թ. հոկտեմբերից: Փետրվարին հաղորդվում էր, որ նրան հարցաքննության են կանչել հանրապետության Գլխավոր դատախազություն՝ ղրղզա-տաջիկական սահմանի մասին գործով:





























