2011 թվականը ռեկորդներ ջրային տրանսպորտի միջադեպերի թվով գերազանցել է 2009 եւ 2010 թվականների ցուցանիշները միասին վերցրած:

Հայաստանի ԱԻՆ տվյալներով, ընթացիկ տարվա սկզբից արձանագրվել է 5 միջադեպ ջրային տրանսպորտի մասնակցությամբ: Վիրավորվել է 13 մարդ զոհեր չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, բոլոր հինգ միջադեպերն էլ տեղի են ունեցել հուլիսին Սեւան լճում: Հուլիսի 3-ին ափից 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է շրջված ջրային հեծանիվ, իսկ կողքին անօգնական լողում էին Իրանի երկու քաղաքացիներ: Նույն օրը, տարօրինակ հանգամանքներում եւս երկու միջադեպեր են եղել ջրային հեծանիվների մասնակցությամբ, մի դեպքում ստիպված են եղել «լողալ» երեք քաղաքացիներ, մյուս դեպքում` հինգ:

Հուլիսի 30-ին եւ 31-ին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ իրար են բախվել երկու ջրային մոտոցիկլետներ եւ մոտորանավակը խոյահարել է ջրային հեծանիվը: