Պակիստանն ու Սաուդյան Արաբիան կիրակի հայտարարել են, որ կքննարկեն 3 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման ժամկետները՝ Իսլամաբադի ցնցված տնտեսությանն աջակցելու համար, հաղորդում է Agence France Presse-ը:

Սաուդյան Արաբիան վաղուց համարվում է Պակիստանի գործընկերը հետախուզության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական օգնության կանոնավոր աղբյուրը:  

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ թագավորությունը կշարունակի աջակցել պակիստանյան տնտեսությանը եւ քննարկել «կենտրոնական բանկում դեպոզիտը 3 մլրդ դոլարով ավելացնելու հարցը»:   

Սաուդյան Արաբիան խոստացել է նաեւ «հետագայում ավելացնել նավթամերքի ֆինանսավորումը» այն ժամանակ, երբ Պակիստանում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներ են լինում: