Չեխիան 365 մլն դոլարով 2,4 տերավատտ-ժամ գազ է գնել CEZ պետական ընկերությունից, որպեսզի համալրի պետական պահուստները՝ մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել պահուստների հարցով ազգային գործակալությունը:
Երկիրը գրեթե 100 տոկոսով կախված է Ռուսատանից, որն անցյալ չորեքշաբթի դադարեցրել է գազամատակարարումները Բուլղարիա եւ Լեհաստան այն բանից հետո, երբ այդ երկրները հրաժարվել են գազի համար վճարել ռուբլով:
Սա առաջին դեպքն է, երբ պետությունը գնում է գազի պաշարները: Վճարված գինը ներառում է տեխափոխման եւ պահպանման ծախսերը, իսկ ծավալը կազմում է 2021 թ. երկրի spara] պահնաջարկի մոտ 2 տոկոսը:
Երկիրը նաեւ նավթի ու նավթամթերքի պաշարներ ունի, որոնք կբավարարեն պահանջարկը 3 ամսում ապահովելու համար:





























