Հայաստանում 2011թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալների 5,3 տոկոս նվազում է տեղի ունեցել: Նման տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճպետկոմը:
Բեռնափոխադրումների ծավալի առավելագույն աճ է արձանագրվել Մոլդովայում` 26,6 տոկոս: Երկրորդ տեղում Ղազախստանն է` 19,9 տոկոս: Բելառուսը 12,7 տոկոսով զբաղեցրել է երրորդ տեղը:
Նրանց հաջորդում են Ուկրաինան (11,4 տոկոս), Տաջիկստանը (10,4 տոկոս), Ադրբեջանը (7,7 տոկոս), Ղրղըզստանը (6,5 տոկոս) եւ Ռուսաստանը (5,9 տոկոս):



























