Գերմանիան եւ Հնդկաստանը ստորագրել են կայուն զարգացմանը նվիրված մի շարք երկկողմ համաձայնագրեր, որոնց համաձայն հարավասիական երկիրը կստանա 10 միլիարդ եվրո օգնություն՝ մինչեւ 2030 թվականը մաքուր էներգիայի օգտագործումը խթանելու համար, հայտնում է AP-ն:

Համաձայնագրերը ստորագրվել են Բեռլին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի ժամանակ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հնդկաստանի աջակցությունն է փնտրում ուկրաինական պատերազմի հարցում Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կոշտ դիրքորոշման հարցում:

Մոդին կրկնել է ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանին եւ Ուկրաինային ուղղված իր կոչը՝ ասելով. «Մենք կարծում ենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հաղթող դուրս գալ այս պատերազմում»:

Համաձայնագրերը ներառում են ամենատարբեր հարցեր՝ սկսած վերականգնվող էներգիայի եւ ջրածնի օգտագործման ընդլայնման համար տեխնիկական աջակցությունից մինչեւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, կենսաբազմազանության պաշտպանություն եւ գյուղատնտեսական հողերի օգտագործման բարելավում: Համագործակցության մյուս ոլորտները կենտրոնացած են միգրացիայի, միջուկային հետազոտությունների եւ երկու կառավարությունների միջեւ հաղորդակցության ապահով ուղիների ստեղծման վրա։

Շոլցը նաեւ հրավիրել է Հնդկաստանին, Ինդոնեզիային, Սենեգալին եւ Հարավային Աֆրիկային՝ մասնակցելու հունիսի վերջին Գերմանիայում կայանալիք G7-ի հանդիպմանը: