«Սիլվայի գործով» նիստը սկսվեց 5 րոպեանոց ընդմիջմամբ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց մինչ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի ժամանումը։

Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։