Չի բացառվում, որ Արժույթի միջազգային հիմնադրամի շուրջ նոր սկանդալ ծագի: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Ֆրանսիայի դատարանն օգոստոսի 4 -ին քննելու է ԱՄՀ նորընտիր նախագահ Քրիսթին Լագարդի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: Լագարդը կասկածվում է ծառայողական լիզորությունենրը գերազանցելու մեջ` Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:  Նշենք, որ դատարանին դիմել են ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները, որոնց առաջնորդ Դոմինիկ Սթրոս-Կանը մինչ վերջերս գլխավորում էր ԱՄՀ-ն:

Դոմինիկ Սթրոս-Կանը հրաժարական էր տվել մայիսի 19-ին` իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով:  Նա կասկածվում է սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Գործով դատաքննությունը շարունակվում է: