Բուլղարիան եւ Չեխիան մտադիր են ազատվել ռուսական էներգառեսուրսների էմբարգոյի ազդեցությունից, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը կարող է բացառություն անել Հունգարիայի ու Սլովակիայի համար։
Ըստ AFP-ի՝ եվրոպացի դիվանագետը զգուշացրել է, որ ռուսական վառելիքից մեծապես կախված մեկ կամ երկու երկրների համար բացառություն անելը կարող է «դոմինոյի էֆեկտ» առաջացնել՝ այլ երկրներ նույնպես կարող են ներմուծման արգելքից ազատում պահանջել՝ խաթարելով էմբարգոն:
Այսօր, մայիսի 3-ին, Եվրահանձնաժողովն ավարտել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստումը, որը նախատեսում է 6-8 ամսվա ընթացքում ռուսական նավթի գնումների աստիճանական դադարեցում։ Բացառություն է նախատեսվում Հունգարիայի եւ Սլովակիայի համար, որոնք կկարողանան շարունակել գնումները մինչեւ 2023 թվականը, քանի որ այդ երկրները գրեթե 100 տոկոսով կախված են ռուսական վառելիքից։





























