Խոսակցություններն այն մասին, թե Հայաստանի գրողների միությունում ստորագրահավաք է իրականացվում, որի նպատակը համագումար հրավիրելն է ու Լեւոն Անանյանի հրաժարականը պահանջելը, գնալով հավաստի են դառնում, որովհետեւ խոսակցություններին զուգահեռ, հայտնի են դառնում նաեւ մի շարք գրողների անուններ, որոնք մասնակցել են ստորագրահավաքին:
Մասնավորապես դրանց մեջ են բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը, գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը, գրող, երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը:




























