Խորհրդարանական ընտրությունները Լեհաստանում կայանալու են հոկտեմբերի 9-ին: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, հաղորդում է Nasdaq.com-ը:
Պետության ղեկավարը նշել է, թե մտադիր չէ անձամբ մասնակցել ընտրական արշավին:
Սոցհարցումների համաձայն, լեհերի մեծամասնությունը մտադիր է կրկին քվեարկել կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության օգտին, որի առաջնորդը վարչապետ Դոնալդ Տուսկն է: Եթե կուսակցությունը կրկին հաղթի, կդառնա առաջին քաղաքական ուժը Լեհաստանի նորագույն պատմության ընթացքում, որ բացարձակ մեծամասնություն է ստանում երկրի խորհրդարանում երկրորդ անգամ:
Երկրորդ տեղում ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն է, որի առաջնորդը ավիավթարից զոհված Լեհ Կաչինսկիի եղբայրն է` Յարոսլավ Կաչինսկին:




























