ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Ռուսաստանին մինչեւ տարեվերջ անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է աշխատանք տանել ԱՀԿ մյուս անդամ երկրների հետ, որպեսզի լուծի առկա խնդիրները եւ հաջողությամբ ավարտի կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Նրա խոսքով, Մեդվեդեւի հետ զրույցում, Օբաման նշել է, որ Ռուսաստանը կարողացել է հասնել «զգալի առաջընթացի» ԱՀԿ-ին անդամակցելու գործում:  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցությանը դեմ է Վրաստանը, ով արդեն անդամակցում է կազմակերպությանը: