Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փուլի շրջանակներում կոշտ մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից պլատինի եւ պալադիումի ներկրման վրա, հայտնում է AP-ն։
Մեծ Բրիտանիան նախատեսում է 35 տոկոսային կետով բարձրացնել պլատինի, պալադիումի եւ քիմիական նյութերի ներմուծման հարկերը՝ սահմանափակելով տարեկան մոտ 1.4 միլիարդ ֆունտ արժողությամբ ապրանքների առեւտուրը Ռուսաստանի տնտեսության համար, ասվում է Մեծ Բրիտանիայի Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանն այդ երկու մետաղների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, որը լայնորեն օգտագործվում է տարբեր ապրանքների արտադրության մեջ՝ կատալիտիկ փոխարկիչներից մինչեւ բջջային հեռախոսներ:
Մեծ Բրիտանիան նաեւ թիրախավորել է բրիտանական արտադրանքից կախված ռուսական արդյունաբերությունը՝ արգելելով այնպիսի ապրանքների արտահանումը, ինչպիսիք քիմիկատներն են, պլաստմասը, ռետինը եւ սարքավորումները:





























