Սեւանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3 մետր հեռավորության վրա օգոստոսի 4-ին ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի քաղաքացի 24-ամյա Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սեւան քաղաքի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ-ն:




























