Թուրքիայի Ադանա քաղաքի մզկիթներից մեկում նամազի եկած անձը ձեռքի հետ գողացել է իրեն դուր եկած 10 զույգ կոշիկ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադանայում միջին հասակի մի անձնավորություն մտել է մզկիթ, կասկած չհարուցելու համար մասնակցել տոնական նամազին, որից հետո վերցրել է մզկիթի մուտքի մոտ դրված մյուս հավատացյալների կոշիկները եւ հեռացել։
Նամազի ավարտից հետո հայտնի է դարձել, որ պակասել է մուտքի մոտ թողած 10 զույգ կոշիկ։ Անմիջապես ստուգել են անվտանգության տեսախցիկի կադրերը եւ տեսել, թե ինչպես է անհայտ անձնավորությունը գողանում իրեն դուր եկած կոշիկները։
Նշենք, որ մզկիթ մտնելուց հարկավոր է կոշիկները հանել եւ թողնել մուտքի մոտ դրված դարակներում։



























