Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերի արձանը հայրենի քաղաքում տեղադրվելուց երկու ժամ անց վանդալիզմի է ենթարկվել, հայտնում է PA MEDIA-ն:
Քանդակը վերադարձվել է Լինկոլնշիր կոմսության Գրենթհեմ շրջան: 2019 թվականի փետրվարին պլանավորման հանձնաժողովը միաձայն քվեարկել էր 300 000 ֆունտ արժողությամբ արձանի տեղադրման օգտին:Այն սկբնապես նախատեսված է եղել Վեստմինստերում խորհրդարանի մոտակա հրապարակի համար:
Չնայած կորոնավիրուսով պայմանավորված ուշացումներին՝ արձանը կիրակի վերջապես տեղադրվել է 3 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա:
2020 թվականին ֆեյսբուքյան հարթակում առաջարկ էր հրապարակվել ձվեր նետել արձանի վրա, երբ այն տեղադրվի: Վանդալիզմի ցանկացած դրսեւորման դեմ պայքարելու համար տեսախցիկ էր տեղադրվել արձանի դիմաց, որը ֆիքսել է, թե ինչպես է տղամարդը՝ մի ձեռքում ձվերի տուփը պահած մյուս ձեռքով պատրաստվում ձուն նետել: Իսկ արձանի վրա ձվի հետքեր են նկատվել: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կատարվածից րոպեներ անց:





























