Կարին Ժան-Պիեռը դարձել է Սպիտակ տան առաջին ավրոամերիկուհի մամուլի քարտուղարը, որ նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, գրում է The Guardian-ը:
Ժան-Պիեռը դարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գլխավոր դեսպանորդը, որը պայքարում է գնաճի, Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ մանկական սնունդի ազգային դեֆիցիտի դեմ, իսկ Դեմոկրատական կուսակցությունը կարող է պարտություն կրել նոյեմբերին կայանալիք ընտրություններում եւ զրկվել Կոնգրեսում մեծամասնություն կազմելուց:
47-ամյա Ժան Պիեռը ծնվել է Մարտինիկայում եւ մեծացել է Նյու Յորքի Քուինս Վիլիջ շրջանում:
Նա Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում կփոխարինի Ջեն Փսակիին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, գնացել է NBC հեռուստաալիք:





























