Եվրախորհրդարանում առաջատար Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Թուրքիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ում հնարավոր մեկուսացման մասին, հայտնում է Perild հարթակը՝ հղում անելով Funke մեդիա խմբին:
ԵԺԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան կարող է մեկուսացվել ՆԱՏՕ-ում, եթե արգելափակի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին:
«Յուրաքնաչյուրն, ով կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի միասնականությունը, կմեկուսացվի միության ներսում: Եթե երկու երկիրն իրենք են ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա Ֆինլանդիան եւ Շվեդիան նրա մի մասն են, հարցեր չկան: Չկան պատճառներ արգելափակելու կամ ձգձգելու այդ գործընթացը»,- ասել է Վեբերը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:





























