Այսօր, սպորտում, մասնավորապես՝ ֆուտբոլում, (որը աշխարհում ամենահայտնի սպորտաձեւն է), եվրոպական այս կամ այն ակումբում արտասահմանցի ֆուտբոլիստների առկայությունը ամենավատ թեման է դարձել։ Ինչպես հայտնի է, նրանց թիվը սահմանափակ չէ, այնպես որ, այսօր շատ հաճախ ստիպված ենք տեսնել, թե ինչպես՝ այս կամ այն հավաքականում տվյալ երկրից խաղում են միայն 1-2 ներկայացուցիչներ։
Օրերս, այդ խնդրի վերաբերյալ արտաահայտվել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը։ Գլխավոր ֆուտբոլային մարմնի ղեկավարը աջակցում է 6+5 ծրագրին, որի համաձայն դաշտ պետք է դոււրս գան այն երկրի ֆուտբոլիստները, որը ներկայացնում է տվյալ ակումբը։ Իսկ արտասահմանցի խաղացողների քանակը, հետեւաբար, չպետք է անցնի 5-ից։
«Սպորտի ինքնավարությունը Եվրամիությունում» թեմայով ընթացող ասուլիսի ժամանակ՝ Բլատերը ասել է. «Վերոնշյալ ծրագիրը ԵՄ մի քանի ներկայացուցիչների մոտ դժգոհություն է առաջացնում, որոնք կարծում են, թե այն խախտում է Բուդապեշտի հռչակագրով ընդունված կարգը։ Բայց հռչակագրի ամենագլխավոր կետը խոսում է այն մասին, որ հիմա մենք կարող ենք գործել»։
Ասուլիսի ժամանակ ձեւակերպվել է մի փաստաթուղթ, որտեղ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, իրենց երկրների խորհրդարաններում հայտարարելու են, որ սպորտը տնտեսական գործունեություն չէ, այլ մշակութային ժառանգության եւ ավանդույթների մասն է կազմում։
Բլատերը նշում է, որ 6+5 ծրագիրը, աջակցում են շատ մարդիկ, եւ պնդում է, որ քաղաքական գործիչները, համաձայն այդ նախաձեռնության, համապատասխան օրենք ընդունեն։




























