ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն արտահայտել է իր կարծիքը աստղաբաշխական այն գումարների մասին, որոնք այս կամ այն ակումբները ծախսում են խաղացողներ ձեռք բերելու վրա։ Երեկ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը Մադրիդի «Ռեալի» հյուրն էր եւ ներկա էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղարկման շրջանակներում անցկացվող իտալական «Միլանի» դեմ «Ռեալի» հանդիպմանը։ Պլատինին կրկին հաստատել է, որ Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի համար «թագավորական ակումբի» վճարած գումարը (96 մլն. եվրոն) համարում է անպատշաճ։
«Ես համաձայն եմ այն բանի հետ, որ եթե ակումբն ունի համապատասխան գումար, ապա կարող է օգտագործել այն ըստ նշանակության։ Այն, ինչին ձգտում է ՈՒԵՖԱ-ն, դա այն է, որ ակումբները ծախսեն հենց իրենց աշխատած փողերը, այսինքն՝ մենք ձգտում ենք կարգավորել ակումբների ֆինանսական գործունեությունը»,- հայտարարել է Պլատինին։



























