«Խոսքի Իրավունք» միավորումը, որը օգոստոսի 5-ին տարածած իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Վենիսաժի վաճառողներին մոտենում են եւ ապօրինաբար ստիպում են հրաժարվել իրենց առեւտրային տաղավարներից, հանրությանն է ներկայացնում իր ասածն ապացուցող տեսանյութեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ, ըստ «Խոսքի իրավունքի», վաճառողներին հանդեպ նման գործողությունն ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով եւ հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը:
«Քանի որ, մենք չստացանք արձագանքներ պատկան մարմինների կողմից, հրապարակում ենք այս տեսանյութերը, որոնք վերնագրված են «Մարդկանց ստորացումները վերնիսաժում», «Վերնիսաժյան շանտաժի մոդելը» եւ «Վերնիսաժի ֆեոդալական կարգերը»:
«Խոսքի Իրավունքը» անհապաղ հրապարակային բացատրություններ է պահանջում այս ամենի վերաբերյալ Վերնիսաժի ղեկավարությունից եւ այլ պատկան մարմիններից:




























