Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում շհնորհավորական գրառում է կատարել Կիեւի օրվա առթիվ, հաղորդում է Новости-Грузия-ն:
Զուրաբիշվիլին գրել է, որ Կիեւը՝ Եվրոպական գեղեցկագույն քաղաքը, նույնպիսի պայծառ ու հերոսական ապագա է ունենալու, ինչպես եւ անցյալ:
«Շնորհավորում եմ Կիեւի բնակիչներին, որոնց տոկունությունը դարեր շարունակ մեզ հույս են տալիս եւ օրինակ են ծառայում»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:
Այս տարի Կիեւը նշում է 1540-ամյակը:





























