Հայաստանը նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է կախված օտարերկրյա դրամաշնորհներից, սակայն դա բավարար չէ։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով` եթե 2020-ին արտաքին դրամաշնորհները կազմում էին բյուջեի ընդհանուր եկամուտների մոտ 3.41 տոկոսը (մոտավորապես նախորդ տարիների մակարդակին), ապա 2021-ին այն արդեն 0.74 տոկոս կամ 12.4 մլրդ դրամ կկազմի:
«Մի կողմից մենք էլ ավելի շատ ենք կախված սեփական եկամուտներից, մյուս կողմից բաց ենք թողնում լրացուցիչ միջոցներ հայթայթելու հնարավորությունը, երբ նման հնարավորություն, ըստ էության, կա»,- պարզաբանեց նախարարը։





























