ԱՄՆ Պետդեպարտամենտը թարմացրել է Թայվանի իր տեղեկատվական թերթիկը` նշելով, որ չի աջակցում կղզու անկախությանը, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ ամիս Պետդեպն իր կայքէջում փոխել էր Թայվանի վերաբերյալ ձեւակերպումները՝ հեռացնելով ինչպես Թայվանի անկախությունը չընդունելու, այնպես էլ Պեկինի այն դիրքորոշման ճանաչման ձեւակերպումը, որ Թայվանը Չինաստանի մաս է հանդիսանում, ինչը հարուցել էր Պեկինի զայրույթը:
Այժմ այս ձեւակերպումը կրկին փոխվել է՝ «Մենք չենք աջակցում Թայվանի անկախությանը»։
Վաշինգտոնը հայտարարել է, որ թարմացումը չի արտացոլում քաղաքականության մեջ փոփոխությունները:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը մայիսին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Թայվանի անկախությանը, եւ «մենք այդ մասին բազմիցս ասել ենք՝ թե հրապարակավ, թե մասնավոր կարգով»։





























